Այս տարի որոշել եմ բալիկիս հետ առանձնանալ Անի Խաչիկյանը 27 ամյակի մասին

Դերասանուհի Անի Խաչիկյանն այսօր նշում է 27-ամյակը:Հոբելյարը Tert.am Life–ի հետ զրույցում ասաց որ օրը նշելու հետ կապված հատուկ ծրագրեր չունի:Ուղղակի արթնացել եմ,ինչպես մյուսբբոլոր օրերին առանձնահատուկ ոչինչ չի եղել:Շատ շնորհավորանքներ եմ ստացել բայց ֆիզիկապես պատասխանել չեմ հասցնում Տեսլան անընդհատ վազվզում է,իրենով եմ զբաղված ժպիտով պատմեց Անին

Դերասանուհին տարիքի թվերից չի վախենում «Մեծանալուց ոչ վախենում եմ ոչ էլ անհանգստանում: Եթե անհանգստանամ այն բնական երևույթներից որոնք անկախ ինձնից պետք է տեղի ունենան,բաց կթողնեմ իմ ամեն պահը լիարժեք ապրելու հնարավորությունը»։Նա առաջին շնորհավորանքը մայրիկից է ստացել,իսկ օրն անցկացնելու է որդու հետ։

Այս տարի որոշել եմ բալիկիս հետ առանձնանալ ժամանակս տրամադրել ինձ և տղայիս:Տեսլան դեռ չի հասկանում որ այսօր իմ ծննդյան օրն է ուրախ է ինչպես միշտ նշեց մայրիկը։Անիի խոսքով`երազանքներ միշտ մտապահել է բայց այս տարին բացառություն է.«Այսօր ոչ օրվա հետ կապված եմ ինչ-որ բան պլանավորել ոչ էլ երազանքներ եմ մտապահելու:Ընդհանրապես մեկ երազանք ունեմ.ուզում եմ,որպեսզի այն մարդիկ,ովքեր ինձ շրջապատում են երջանիկ լինեն

Դերասանուհին խոսեց նաև իր ձեռքբերումների մասին.«Ես երջանիկ եմ միշտ:Այս տարիների ընթացքում ձեռք եմ բերել ինձ համար թանկ ու կարևոր մարդկանց`Տեսլայիս,ընտանիքիս,ընկերներիս,մարդկանց,ովքեր միշտ ինձ հետ են:Անդրադառնալով հարցին,թե որդին ավելի շատ իր թե հայրկի հետ է կապված`Անին պատասխանեց Կարծում եմ`մինչև 3 տարեկանը բոլոր երեխաները ավելի շատ մայրիկի հետ են կապված Տեսլան բացառություն չէ»

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика