Մեզ որպես հարս պետք չէ մանկատան աղջիկ Նա մեր որդու համար չէ

Ես ումեն չափահաս որդի,ով չունի կին և երեխաներ։ Երբ նրան ասացինք, որ ցանկանում ենք թոռներ ունենալ,նա ի պատասխան մեզ ասաց -Պետք է ամուսնանալ մեկ անգամ և ընդմիշտ։Ես ուզում եմ այնպիսի սեր, ինչպիսին քո և հայրիկի սերն է:

Ես և ամուսինս ամուսնացանք, երբ ես 18 տարեկան եմ, և նա 20 տարեկան է և միասին ապրում ենք սիրով: Մենք ունենք մեր սեփական բնակարանը: Մի օր որդիս ասաց, որ իր ընկերոջ հետ գնում են Սոչի հանգստանալու, իսկ վերադառնալուն պես խոստացավ մեզ համար ևս հանգստանալու ուղեգրեր գնել: Նա երբեք չի մոռացել մեր մասին:10 օրանց, նա զանգեց և ասաց, որ հանդիպել է մի աղջկա, նա մանկատան սան է, կրթություն չունի, աշխատում է որպես պաղպաղակ վաճառող: Ես ցնցված էի, պաղպաղակ վաճառողը մեր որդուն համապատասխան զույգ չէ, այն էլ առանց կրթության, էլ չեմ ասում մանկատնից: Որդիս ասաց, որ նա շատ լավ աղջիկ է, ամենակարևորը գեղեցիկ ու բարի է: Ես մտածեցի, որդիս կվերադառնա, այդ ժամանակ կխոսեմ նրա հետ: Ամուսինը հանգիստ ընդունեց այս լուրը՝ ասելով.

-Թոռնե՞ր էինք ուզում, կլինի, իսկ կրթություն կօգնենք, որ ստանա:Մենք չգիտեինք, որ որդուս վիճակված չէր տուն վերադառնալ՝ ինքնաթիռը վայրէջքի ժամանակ վթարի ենթարկվեց: Մի ակնթարթում մեր կյանքը ողբերգության վերածվեց: Մեր կյանքը դարձավ անհետաքրքիր ու միապաղաղ։Աիդպես ապրեցինք 20 տարի։ Հիմա թոշակառու ենք, տանը նստած ենք, չենք աշխատում: Օրերից մի օր մեր դռան զանգը հնչեց, ես բացեցի դուռը և մարմնովս դոզ անցավ՝ դռան շեմին կանգնած էր մի երիտասարդ, որ կարծես մեր հանգուցյալ որդին լիներ, իսկ նրա կողքին նրա կողքին մի գեղեցիկ ու բարետես կին:

Ես սկսեցի գոռալ, լաց լինել, ամուսինս վազելով մոտեցավ ինձ ու շոկի ենթարկվեց: Երիտասարդը ներկայացավ և ասաց, որ իր կողքի կանգնածը մայրն է: Ես նրանց հրավիրեցի ներս, նստեցինք սեղանի շուրջ և սկսեցինք թեյ խմել։ Մայրը ասաց, որ որդուս հետ ծանոթացել է Սոչիում ավելի քան քսան տարի առաջ, այդ ժամանակ ինքը պաղպաղակ էր վաճառում։ Նա ասաց, որ որդիս պատրաստվում էր ամուսնանալ իր հետ: Սկզբում նա մտածել էր, որ որդիս լքել է իրեն, հետո պարզել, որ նա մահացել է, բայց մինչ նրա մահանալը ինքը արդեն հղի է եղել: Նա ասաց, որ այսքան ժամանակ չի ցանկացել գալ մեզ մոտ, քանի որ մտածել է, որ մենք կկարծենք թե իր նպատակը մեր բնակարանն է:

Այս ընթացքում նա հասցրել է քեռու օգնությամբ բարձրագույն կրթություն ստանալ և այժմ աշխատում է որպես բժիշկ: Նա հավատարիմ մնալով որդուս այսքան տարի չի ամուսնացել: Երբ որդին իմացել է, որ պապ և տատ ունի, և ցանկացել է հանդիպել նրանց:Ես և ամուսինս նստած լուռ լսում էինք և չէինք կարող որևէ բառ ասել, ուղղակի հիացած նայում էինք թոռնիկիս և կարծես որդուս կարոտն էինք առնում: Ամուսինս չկարողացավ իրեն զսպել և ասաց․

-Շնորհակալ եմ, որ որդուդ հետ մեզ այցելության ես եկել, բայց դու դա պետք է անեիր դեռ տարիներ առաջ։Մենք որոշեցինք, որ հարսս և թոռնիկս կտեղափոխվեն մեզ մոտ: Մենք կապրենք որպես մեկ ընտանիք: Այդ օրվանից մեր կյանքը դարձավ գունագեղ, աշխույժ, երջանիկ, մեր հարս-աղջիկը պարզվեց, որ պարկեշտ աղջիկ է:Այժմ պատրաստվեում ենք թոռնիկիս հարսանիքին: Որդուս բացակայությունը շատ ենք զգում, բայց թոռնիկս ինչ-որ չափով դա լրացնում է:Սիրեք հոգ տանել ինքներդ ձեզ և ձեր սիրելիների մասին, վայելեք հարազատների հետ անցկացրած յուրաքանչյուր րոպեն:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика