Հոգեբանը պատմեց 3 րոպեի կանոն ի մասին,որի մասին պետք է իմանան բոլոր ծնողները

Եթե Ձեր երեխան Ձեզ համար կարևոր է։ Հոգեբաններն ասում են, որ երեխայի հետ շփվելու մի շատ կարևոր կանոն կա։ Այն կոչվում է » 3 րոպեի կանոն «։ Դուք միշտ պետք է հանդիպեք երեխային նույն ուրախությամբ, ինչպես հանդիպում եք մի ընկերոջ, ում հետ երկար տարիներ չենք հանդիպել: Եվ անկախ նրանից, թե դուք վերադարձել եք խանութի կես ժամյա զբոսանքից, եկել եք տուն աշխատանքից կամ գործուղումից։Որպես կանոն, այն ամենը, ինչ Ձեզ հետ ցանկանում է կիսել երեխան, նա դա ցույց է տալիս հանդիպման առաջին րոպեներին: Հենց դա է պատճառը, որ չպետք է բաց չթողնել այդ ժամանակը։

3 րոպեի կանոնը։Շատ ծնողներ ինտուիտիվ կերպով կատարում են երեք րոպեի կանոնը։Օրինակ երեխային դպրոցից վերցնելով գրկախառնվում են հանդիպման ժամանակ և ասում, որ կարոտել են։ Իսկ մյուս ծնողները պարզապես բռնում են երեխայի ձեռքը ասում են, «գնացինք» և շարունակում են զրուցել հեռախոսով։ Աշխատանքից վերադառնալիս անմիջապես ուշադրություն դարձրեք երեխաներին։ Դուք ունեք մի քանի րոպե, որ նստեք նրա կողքին, հարցնեք վերջին օրվա մասին և լսեք պատասխանները։Իսկ հետո գնացեք հաց ուտելու կամ դիտեք նորությունները։ Եթե դուք չեք տալիս երեխային այդ ուշադրությունը, նա կընկնի Ձեր ետևից ամբողջ երեկո, ակնկալելով շփում, ուշադրություն և սեր։

Ուշադրություն։ Կարևոր է ոչ թե շփման տևողությունը, այլ զգացմունքային մտերմությունը: Երբեմն մի քանի րոպե մտերմիկ զրույցը երեխայի համար մեծ նշանակություն կարող է ունենալ,քան ամբողջ օրը միասին անցկացնելը և այն դեպքում երբ Ձեր մտքերը ամբողջ ժամանակ ցրված են։Վերջին տվյալներով ՝ ուկրաինացիներն իրենց երեխաների հետ շփվելու համար շաբաթական առավելագույնը 1,5 ժամ են հատկացնում։ Եվ սա դեռ վատագույն արդյունքը չէ.լեհերը,օրինակ միջին հաշվով երեխային օրական ընդամենը 4 րոպե են տալիս: Այն, որ մենք մշտապես զբաղված ենք մեր հոգսերով, հաստատ մեր երեխաներին երջանիկ չի դարձնի, և թող մեզ թվա, թե մենք դա անում ենք իրենց իսկ բարիքի համար։Երեխաներին շատ անհրաժեշտ է շփումը, անհրաժեշտ է նաև սեփական կյանքի օրինակը:

Բայց ծնողների և երեխաների համար «համատեղ Ժամանց» արտահայտությունը տարբեր նշանակություն ունի։
Մեծահասակների համար բավական է,որ երեխաները պարզապես իրենց կողքին լինեն, երբ նրանք տանն են կամ գնում են խանութ: Իսկ երեխաների համար համատեղ ժամանցը համարվում է տեսողական շփումը, երբ ծնողները նստում են իրենց կողքին, հետաձգում բջջային հեռախոսազանգերը, դադարում են մտածել իրենց հսկայական գործերի մասին և ոչ մի բանի կողմ չեն շեղվում։ Իհարկե, ծնողները միշտ չէ, որ ժամանակ ունեն երեխաների հետ խաղալու համար, բայց նման պահերին պետք է անել միայն այն, ինչ ցանկանում է երեխան:

Պետք չէ նրան ժամանցի տարբերակներ առաջարկել։ Երեխան երբեք չի կիսվի Ձեզ հետ, եթե զգա, որ իր հետ խոսելու ժամանակ Դուք մտածում եք ինչ-որ այլ բանի մասին։ Ժամանակն արագ է ընթանում, և Դուք ժամանակ չեք ունենա նկատելու համար, թե ինչպես են Ձեր որդիները և դուստրերը մեծանում։ Այնպես որ, մի վատնեք ժամանակը և սկսեք հիմա կառուցել վստահելի հարաբերություններ նրանց հետ! Իսկ 3 րոպեի կանոնը կօգնի Ձեզ!

newsgoodtime.ru

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика