Առավոտյան հեռախոսիս մի զանգ եկավ Զանգողը մի անծանոթ կին էր հարցնում էր թե ով եմ ես***

Առավոտյան անծանոթ համարից զանգ ստացա:Պատասխանեցի և զրուցակցիս առաջին հարցն էր «Ո՞վ ես դու» ինչին ես բնականաբար պատասխանեցի — Իսկ դու ո՞վ ես:Ի պատասխան դրան իմ մասին հետաքրքիր շատ բան իմացա,իսկ վերջում էլ ստացա ամենաանսպասելի հարցը.— Ինչու ես զանգում ամուսնուս:Ես արդեն լիարժեք արթնացա և հարցրի.—Ինչ ամուսին:—Իմ ամուսնուն՝Արմենին: —Բայց Արմենն իմ ամուսինն է:

Եվ ինձ վրա այնպիսի անեծքներ թափվեցին որ ես չէի կարողանում գոնե մի բառ ասել:Մենք էլի 5 րոպե անիծեցինք միմյանց մինչև ինձ և հակառակորդիս մոտ հիստերիա սկսվեց, և մենք անջատեցինք հեռախոսները:Ես զանգեցի ամուսնուս և ասացի որ լուրջ դեպք է եղել:Նա շնչակտուր տուն եկավ և հենց դռան մոտ ասացի.— Այդ ինչպես ես հասցնում Ուրեմն երկու ընտանիք ունես…Ամուսինս սկզբում ոչինչ չէր հասկանում, իսկ երբ կարողացա պատմել,ծիծաղից ընկավ գետնին:

Պարզվեց,որ երեկոյան երբ ես արդեն քնած էի իմ հեռախոսից զանգել էր ընկերոջը, ում անունը նույնպես Արմեն է:Այսօր նրա կինը ամուսնու հեռախոսի մեջ անծանոթ համար էր տեսել և զանգել, որ պարզի թե ով էր:Երբ ամեն ինչ պարզվեց մենք երեկոյան հանդիպեցինք և դեռ երկար ծիծաղեցինք:Ահա այսպիսի իրական զավեշտալի պատմություն:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика