Անհրաժեշտ են․
- Ալյուր 600 գ
- Չոր խմորիչ 12 գ
- Վանիլին 1 գ
- Կաթ 3.2% յուղայնությամբ — 1/4 լ
- Շաքարավազ 150 գ
- Աղ ½ թեյի գդալ
- Ձու 2 հատ
- Չամիչ 100 գ
- Կարագ 150 գ
- Ձվի սպիտակուցը սպիտակուցային գլազուրի համար — 3 հատ
- Շաքարի փոշի սպիտակուցային գլազուրի համար — 100 գ
- Կիտրոնի հյութ սպիտակուցային գլազուրի համար — 1 թեյի գդալ
Պատրաստման եղանակը՝ Մի մեծ կաթսայի մեջ ալյուրը մաղել ավելացնել խմորիչ,վանիլին և խառնել:Մի խորը ամանի մեջ կաթի մեջ լուծարել շաքարավազ,ավելացնել աղ,ձու,լավ խառնել:Միացնել ամեն ինչ մի կաթսայում,հունցել խմորը մինչևւ միատարր զանգված դառնա:Ավելացնել փափուկ կարագ,լավ հունցել:Ավելացնել չամիչ:Խմորը ծածկել սրբիչով և թողնել 1 ժամ:Բաժանել մասերի:Յուրաքանչյուր մասը գլորելով դարձնել գնդակ և դնել յուղոռ ֆորմաների մեջ:Թողնել տաք տեղում ևս 30-50 րոպե:Թխել ջեռոցում 30-40 րոպե 190 աստիճանի ջերմաստիճանում:Սառեցված կուլիչները դուրս բերել ֆորմաներից:Ծածկել սպիտակուցային գլազուրով:Զարդարել հրուշակեղենի փշուրներով:Սպիտակուցային գլազուրի պատրաստումը՝Սպիտակուցները հարել: Ավելացնել կիտրոնի հյութ:Հարել մինչև հաստ փրփուր դառնա՝ ավելացնելով շաքարի փոշի: