Բաղադրիչներ
- Կաղամբ – 800 գ
- Ձու – 2 հատ
- Սոխ – 2 գլուխ
- Սպիտակաձավար – 80 գ
- Աղ – 1 թ/գ
- Չոր սամիթ (կամ թարմ) – 1 թ/գ
- Աղացած սև պղպեղ – 1/2 թ/գ
- Կարագ – 30 գ
- Արևածաղկի ձեթ – 80 մլ
Պատրաստման եղանակը Սոխը մանր կտրատել և ձիթայուղով տապակել:Կաղամբը մանր կտրատել,խաշել մոտ 10 րոպե այնուհետև թափել ջուրը և սառեցնել:Սառը կաղամբին ավելացնել սոխը,ձվերը,աղը,սպիտակաձավարը,պղպեղը,սամիթը և խառնել Զանգվածը 10-15 րոպե թողնել որպեսզի սպիտակաձավարն ուռչի:Այնուհետև կոտլետներ ձևավորել և երկու կողմից տապակել քիչ ձիթայուղով: