Առանց ձվի բիսկվիթ շատ համեղ է անպայման փորձեք

Առանց ձվի բիսկվիթ շատ համեղ է անպայման փորձեք

Բաղադրիչները

  • Ալյուր — 200գր
  • Փխրեցուցիչ — 2թ/գ
  • Շաքարավազ — 100գր
  • Կեֆիր — 200մլ
  • Արևածաղկի յուղ — 5ճ/գ
  • Վանիլ — 1թ/գ
  • Սպիտակաձավար — 0,5-1ճ/գ

Պատրաստումը Միացրեք ջեռոցը և ձևամանը նախապատրաստեք բիսկվիտը թխելու համար:Այն պատեք յուղով և վրան ցանեք սպիտակաձավարը այդպես բիսկվիտը հեշտ է լինում հանել ձևամանից:Ամանի մեջ լցրեք մաղած ալյուրը,ավելացրեք փխրեցուցիչն ու վանիլը:Բուսական յուղն ու սենյակային ջերմաստիճանի կեֆիրը խառնեք մեկ ուրիշ ամանում,ավելացրեք շաքարավազը Խառնեք այնքան,մինչև շաքարավազը կլուծվի:

Խառնուրդները միացրեք իրար և լավ խառնեք մինչև կստացվի միաձույլ զանգված:Խմորի վրա պետք է փուչիկներ հայտնվեն:Խմորը լցրեք ձևամանի մեջ և թխեք 200 աստիճանում15 20 րոպե:Թխվելու ընթացքում խորհուրդ չի տրվում բացել ջեռոցի բերանը Պատրաստի խմորեղենի վրա կարող եք ցանել շաքարի փոշի:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика