Անչափ համեղ խմորեղեն Բաղադրատոմսը և պատրաստման եղանակը

Պատրաստման կարգը

Փուլ 1 1ձուն հարել 200գ պեսոկով ավելացնել վանիլ,250գ թթվասեր։Առանձին մաղել 18գ կապուչինո,11գ փխրեցուցիչ (մեր 11գ ը նախատեսված է մեկ խմորեղենի համար էնպես որ փխրեցուցիչի չափը թողնում եմ ձեր հայացողությանը,քանի որ չգիտեմ բոլորը նույն ուժն ու հատկություններն ունեն թե ոչ) և 180գ ալյուր։Թխել180°18րոպե։

Փուլ 2 Նույնը կրկնել երկրորդ անգամ և կապուչինոյի փոխարեն ավելացնել 2ճ/գ սուրճ(սուրճն ու ալյուրը միասին 200գ պետք է լինի)։Երրորդ անգամ՝ 2ճ/գ կակաո ավելացնել և թխել։Տապականու չափսը՝ 40×32

Կրեմի պատրաստում

Կրեմը 250գ կարագը հարել մինչև սպիտակի և հոտ չունենա,քիչ քիչ ավելացնել 1եփած խտ կաթ,վանիլ և տեղափոխել սառնարան։200գ սառած սերուցքը հարել և մաս մաս ավելացնել պատրաստ կրեմին։Էստեղ ուշադիր եղեք,շատ չհարել,որպեսզի չկտրվի և ջերմաստիճանն էլ եթե տարբեր լինի կկտրվի էնպես որ արագ և մի երկու պտույտ՝ամենացածր արագությամբ։Խմորեղենի երեսը Բեզե 3ձվի սպիտակուց,150գ պեսոկ,վանիլ,լիմոնի աղ։Թխել 140°,բայց խնդրում եմ հաշվի առնել,որ ջեռոցիս մաքսիմալ ջերմաստիճանը 300°է։Շերտերի դասավորությունը Կակաոյով խմոր+կրեմՍրճային խմոր + կրեմԿապուչինոյով խմոր + կրեմ Փշրված բեզե + գլազուր։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика