Բաղադրատոմսը․
- Պանիր ֆետա 100 գ
- Աղցանի կանաչ տերևները 1 փունջ
- Թարմ վարունգ 1 հատ
- Բուլղարական պղպեղ 1 հատ
- Լոլիկ 1 հատ
- Սոխ 1 հատ
- Ձիթապտուղ սև, պահածոյացված 20 գ
- ½ կիտրոնի հյութ
- Ռեհան ըստ ճաշակի
- Սև պղպեղ՝ ըստ ճաշակի
- Ձիթապտղի յուղ
Պատրաստումը՝ Վարունգը, լոլիկը, պղպեղը կտրատել խոշոր խորանարդների, իսկ սոխ՝ օղակների ձևով: Ձիթապտուղները թողնում ենք ամբողջական:Մի ամանի մեջ խառնել կիտրոնի հյութ, պղպեղ, ձիթապտղի յուղ, ռեհան:Ափսեն պատել աղցանի խոշոր տերևներով:Բանջարեղենը խառնել սոուսով և լցնել տերևների վրա: Աղցանի վրա լցնել խոշոր խորանարդների ձևով կտրատած պանիր ֆետա:Հունական աղցանը պատրաստ է: