Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է «Չանդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի և «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքական և ֆիզիկական բախումներին, չեմ կարող անպատասխան թողնել Էդմոն Մարուքյանի՝երեկ ուղիղ եթերում արված արտահայտությունը «Ես առաջնորդել եմ Ելք դաշինքը»:Ելք դաշինքը կազմված էր երեք քաղաքական ուժերից և երեք ուժերի առաջնորդները եղել են համարժեք Ելք դաշինքի առաջնորդներ:
Ցուցակների հերթական համարների խմբակցությունների ղեկավարների, քարտուղաների, փորձագետների, գոծավարների ընտրոթյունները կատարվել են ընդհանուր համաձանության շրջանակում,որտեղ ամենամեծ դերը ունեցել է իմ առաջնորդի՝Արամ Սարգսյանի փորձը ցավը և հետևաբար իմաստությունը՝ գաղափարը սեփական ամբիցյաներից վեր դասելը:Ելք դաշինքի երեք ուժերն,անկախ իրենց անձնական և պետական կառավարման մոտեցումներից,հավաքվել էին մեկ գաղափարի շուրջ փրկել Հայաստանը ռեժիմից:Պարոն Մարուքյան,Ելք դաշինքը կազմելիս Դուք գործ եք ունեցել երկու քաղաքական միավորների հետ (չեմ անձնավորում),որոնց առաջնորդել Դուք չէիք կարող այլ միայն կարող էիք արժանանալ հավասարը հավասարի հետ պայքարի մեջ մտնելուն:Ամենայն հարգանքով»: