Ծանրամարտիկ Մել Դալուզյանը դանակահարվել է Ամստերդամում: Այս մասին նրա ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել աշխարհի բրոնզե մեդալակիր Մել Դալուզյանի ընկերը՝ Արթուր Մինասյանը։
Նա գրել է, որ Մելը գնումներ կատարելիս է եղել և տեսնելով տեղի ունեցողը՝ աշխատողին օգնության է հասել, տապալել գողերին։
Ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր և ձերբակալել նրանց։ Բայց մինչ ոստիկանությունը տեղ կհասներ, հանցագործներից մեկը հաջողացրել է դանակով խորը հարվածներ հասցնել Մելին կրծքավանդակի ու մեջքի շրջանում։