SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների կողմից որոնվում է Լոռու մարզի Ծաթեր գյուղի բնակիչ 37-ամյա Գուրգեն Գևորգյանը:Ինչպես հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,վերջինս կասկածվում է մայիսի 1 ի իր կնոջ մորը դաժանաբար սպանելու մեջ Ֆոտոլրագրողի տեղեկություններով ոստիկանության Թումանյանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում տեղեկություններ են ստացվել ապա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է որ տարիներ առաջ անհիմն հոգեբուժարան ուղարկելու վրեժի ինչպես նաև իրեն և երեխաներին անիծելու պատճառներով
Գ.Գևորգյանը մայիսի 1-ին՝ժամը 20:00-ի սահմաններում ծեծել այնուհետև հոշոտելու համար իրենց տան հովվաշան կապն արձակել է տարել տուն և բաց թողել կնոջ մոր՝78-ամյա Գյուլասար Մախսուդյանի վրա ինչից հետո շունը հոշոտել է տարեց կնոջն ով ստացված վնասվածքներից մահացել է:Դրանից հետո Գ.Գևորգյանը կեղծ ալիբի է ստեղծել,որ իբրև շունն է դրսում արձակվել Գ.Մախսուդյանի վրա ու ինքը հազիվ կարողացել է կնոջը շան երախից դուրս բերել,տեղափոխել տուն
Մանրամասն սկզբնաղբյու կայքում shamshyan.com․