Մոսկվայի հիվանդանոցներից մեկի կորոնավիրուսային բաժանմունքում հրդեհ է բռնկվել կա մեկ զոհ Life.ru

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի Վուչետիչի փողոցում գտնվող N 50 հիվանդանոցում հրդեհ է բռնկվել:Այս մասին հայտնում է Life.ru-ն:Աղբյուրը հստակեցնում է,որ հրդեհը բռնկվել է մասնաշենքերից մեկի առաջին հարկում որտեղ գտնվում էին հիմնականում կորոնավիրուսով հիվանդ պացիենտները:Նրանք անմիջապես տարհանվել են,սակայն հրդեհի հետևանքով մեկ մարդ մահացել է։Նշվում է որ հրդեհը հաջողվել է մեկուսացնել սակայն տեղում շարունակում են աշխատել հրշեջ-փրկարարները:Նախնական վարկածով հրդեհը կարող էր առաջանալ թթվածնային բալոնի պայթյունից:Հանգամանքները պարզվում են:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика