Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը կազմում է 921.գրանցվել է 28 նոր դեպք կա 1 նոր մահ

Ապրիլի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնոավիրուսային հիվանդության 28 նոր դեպք:Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը այս պահին կազմում է 921:ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են,որ վիճակագրությունից դուրս էին մնացել հաստատված 12 դեպք որոնք արձանագրվել են վերջին 40 օրվա ընթացքում,երբ վիճակագրությունը չէր վարվում էլեկտրոնային համակարգի միջոցով

Այս պահին համակարգը ավտոմատացված է և վիճակագրական տվյալները մարդկային գործոնով պայմանավորված չեն:Նախարարության սկզբունքը մնում է նույնը՝լինել բաց և թափանցիկ ինչի համար էլ ներկայացնում ենք հետևյալ պարզաբանումը:Ապրիլի 9-ի դրությամբ կա նաև մահվան նոր դեպք:80-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն,ծանր աստիճանի թոքաբորբ՝բարդացած թոքերի ռեսպիրատոր դիստրես համախտանիշով։Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ,այդ թվում՝զարկերակային հիպերտենզիա կախեքսիա,ծերունական սկլերոզ։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика