Կարծում եմ հասունացել է ժամանակը 2016թ.-ի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու, և մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար։ Այսօր կառավարությունում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա կոչ արեց Արցախի ժողովրդին միանշանակ և աներկբա ոչ ասել, մերժել բոլոր այն ուժերին, ում գործունեությունն ուղղված է երկու հատվածների միջև հակասություններ սերմանելուն:
‹‹Արցախի ժողովրդին կոչ եմ անում աջակցել միայն այն ուժերին, ովքեր հանդես են գալիս Հայաստանի ժողովրդի, և նրա կառավարությանն աներկբա աջակցության դիրքերից››,-ասաց ՀՀ վարչապետը:
Փաշինյանը նշեց, որ մյուս բոլոր ուժերը միանշանակ մեկ նպատակ ունեն՝ Արցախի ժողովրդին օգտագործել իրենց նեղ խմբային շահերը սպասարկելու, նախկինում գործած հանցագործությունների համար պատասխանատվությունից խուսափելու, Հայաստանի և
Արցախի դեմ դավադրություններ հրահրելու համար: