Գործ չունեք հայերի հետ նրանք պայքարում ու հասնում են մինչև վերջ. Մաքգրեգորի հայտարարությունը հիստերիա է առաջացրել Ադրբեջանում

Երկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն, խառը մենամարտերի իռլանդացի մարզիկ Կոնոր Մաքգրեգորը «Թվիթերում» գրառում է կատարել հայերի մասին: Նա աշխարհին կոչ է արել կատակ չանել հայերի հետ.

«Ես ամբողջ ընթացքում հայերի հետ եմ եղել: Դիլոն Դենիսն ու Քարդաշյանները:

Գործ մի՛ ունեցեք նրանց` հայերի հետ: Նրանք մինչև վերջ պայքարում ու հասնում են իրենց ուզածին»,- գրել է Մաքգրեգորը` պատասխանելով օգտատերերից մեկի գրառմանն այն մասին, որ նա աջակցում է Դիլոն Դենիսին և հայերին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:

Նշենք` Դիլոն Դենիսը, որը բրազիլական ջիու-ջիտսու մարզաձևում աշխարհի չեմպիոն է, ընդգրկված է Մաքգրեգորի թիմում ու նախկինում հայտարարել է, որ կիսով չափ հայ է:

Այս գրառումից հետո իռլանդացին քննադատության է ենթարկվել ադրբեջանցիների և թուրքերի կողմից:

Որոշ օգտատերեր մեկնաբանություններում անգամ վիրավորել ու սպառնացել են նրան` հայերին ցույց տված աջակցության համար:

Աղբյուր՝ Blognews.am

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика