Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է որ մայիսի 10-ի ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:Արագածոտնի մարզի Քարի լիճ տանող ավտոճանապարհը դեռ անորոշ ժամանակ փակ կլինի Դիլիջանի ոլորաններում և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն
Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։Միաժամանակ հայտնում ենք,որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: