Կենդանակերպի 6 ամենադրական նշանները

Խոյ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները դրական են,երբ կյանքում շարժում,դրայվ,ֆիզիկական ծանրաբեռնվածություն կա:Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը Խոյերին օգնում է կենտրոնանալ մարմնի շարժման վրա:Ապա գործողության են անցնում էնդորֆինները,և Խոյերն իրենց ավելի լավ են զգում:Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը Խոյերին օգնում է ազատվել լարվածությունից,ավելի լավ քնել,ակտիվ լինել:

Երկվորյակներ: Երկվորյակներին բնորոշ չէ հոռետեսությունը նրանք գերադասում են լավատես լինել բողոքելու փոխարեն:Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ցանկացած վատ իրավիճակ փորձում են գնահատել այն տեսանկյունից,թե ինչ կարող են քաղել դրանից:Երբ դա չի աշխատում,Երկվորյակները կենտրոնանում են նրա վրա,թե ինչ կարող են անել իրավիճակը փոխելու համար:Եթե այդ ծրագիրը ևս ձախողվում է,նրանք պարզապես ապագային են նայում՝ հույսով և սպասումով:

Առյուծ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները դրական վերաբերմունք ունեն կյանքի նկատմամբ կարողանում են շնորհակալ լինել ամենի համար ինչ ունեն:Դա նրանց հնարավորություն է տալիս վերաիմաստավորել ցանկացած իրավիճակ կենտրոնանալ դրա լուծման վրա: Առյուծները հաճախ են զբաղվում կամավորական աշխատանքով կամ բարեգործությամբ,ինչը նրանց օգնում է գնահատել կյանքը և էնտուզիազմով նայել ապագային:

Կշեռք: Կշեռքներն իրենց չեն ստիպում լավատեսորեն վերաբերվել շրջապատող աշխարհին:Նրանք գիտեն որ հարկավոր է աստիճանաբար սովորել այդպես վերաբերվել ամեն բանի այն պատճառով չեն շտապում,կենտրոնանում են դանդաղ փոփոխությունների վրա:Քանի որ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները փորձում են օբյեկտիվ լինել նրանք մտածում են թե ինչպես մեկ այլ մարդ կարձագանքեր նման իրավիճակին:Կշեռքները գիտեն,որ ոչ ոք չի կարող մշտապես երջանիկ լինել,այդ պատճառով էլ ձգտում են լավատեսորեն ընկալել իրականությունը և առաջ շարժվել:

Աղեղնավոր: Երբ Աղեղնավորի հետ վատ բան է պատահում նա երկու բան է անում՝կենտրոնանում է որևէ դրական բանի վրա և իրավիճակում հումոր փնտրում:Ուրիշների աչքերում դա կարող է ծիծաղելի թվալ բայց ծիծաղն Աղեղնավորին օգնում է ազատվել սթրեսից և լարվածությունից: Աղեղնավորը միշտ ապագայի ծրագրեր ունի,չի վախենում փոփոխություններից, փորձում է ամեն ինչում միայն լավը տեսնել:Վաղն արևը կրկին կծագի,ինչը նշանակում է,որ օրը լավը կլինի մոտավորապես այդպես է մտածում Աղեղնավորը:

Ջրհոս: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները երբեք չեն ցանկանում հայտնվել բացասականի հորձանուտում քանի որ մեծ դժվարությամբ են դուրս գալիս դրանից:Այդ պատճառով էլ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կենտրոնանում են միայն դրականի վրա:Երբ որևէ վատ բան է պատահում,նրանք կենտրոնանում են իրենց գործողությունների և որոշումների վրա:Սիրում են ստեղծագործական մոտեցում ցուցաբերել խնդիրներին արտասովոր տարբերակ են մտածում նույնիսկ,երբ խնդիրը ցավոտ է կամ դժվար,կարողանում են գտնել դրա լուծումը: Ձգտում են նվազագույնս անհանգստանալ որևէ բանի մասին, ժամանակ չունեն հոռետեսության, նեգատիվի համար:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика