Իմացեք՝ ով եք դուք. Ամենը, ինչ հարկավոր է իմանալ կենդանակերպի նշանների մասին***

Խոյ

  • Սիրում են շատ գումար ունենալ։
  • Տանել չեն կարողանում դանդաղաշարժ մարդկանց, ովքեր ժամանակը հիմարությունների վրա են ծախսում այն դեպքում, երբ շատ ավելի կարևոր բաներ կան։ Նրանց ափերից հանում են մարդիկ, ովքեր խանգարում են իրենց։
  • Բնավորությամբ խոլերիկ են։
  • Երջանիկ թիվը՝ 3։

Ցուլ

  • Սիրում են, երբ ծանոթներից ավելի հաջողակ են, ավելի խելացի, ավելի հարուստ, ավելի գեղեցիկ։ Այս դեպքում Ցուլից ավելի երջանիկ մարդու չեք կարող գտնել։
  • Տանել չեն կարողանում աննրբանկատությունը։
  • Բնավորությամբ ֆլեգմատիկ են։
  • Երջանիկ թիվը՝ 6։

Երկվորյակներ

  • Սիրում են, երբ օրը նման չէ նախորդներին։ Փոփոխություններ. Ահա թե ինչ են ամենաշատը սիրում Երկվորյակները։
  • Տանել չեն կարողանում, երբ խախտում են իրենց անձնական տարածքը։ Հումորի բացակայությունը ևս հանում է նրանց հունից։
  • Բնավորությամբ սանգվինիկ են։
  • Երջանիկ թիվը՝ 4։

Խեցգետին

  • Սիրում են, երբ բոլորը տանն են ու երջանիկ։ Երջանիկ են, երբ հարազատներն ու ընտանիքի անդամները ուրախ են ու բավարարված։
  • Տանել չեն կարողանում ցուցադրական շքեղությունը, կոպիտ մարդկանց։
  • Բնավորությամբ մելանխոլիկ են։
  • Երջանիկ թվերը՝ 2, 22, 222 և այլն։

Առյուծ

  • Սիրում են կարգավիճակ։ Որքան այն բարձր է, այնքան երջանիկ է Առյուծը։ Իսկապես մտահոգվում են, երբ շրջապատում որևէ մեկն ավելի ուժեղ է, խելացի ու հարուստ։
  • Տանել չեն կարողանում, երբ ցույց են տալիս իրենց սխալները։ Չեն սիրում նաև բամբասանք։
  • Բնավորությամբ խոլերիկ են։
  • Երջանիկ թիվը՝ 1։

Կույս

  • Սիրում են, երբ հասկանում են իրենց։ Ամենապարզ նշանն են, և բավական դժվար են համախոհներ գտնում։
  • Տանել չեն կարողսնում կամակոր և մեծամիտ մարդկանց։ Անտարբերությունն այն հատկություններից է, որի հետ Կույսերը չեն կարողանում հաշտվել։
  • Բնավորությամբ ֆլեգմատիկ են։
  • Երջանիկ թիվը՝ 4։

Կշեռք

  • Սիրում են էսթետիկ հաճույք ստանալ։ Պաշտում են, երբ իրենց շուրջ ամեն ինչ գեղեցիկ է։
  • Ատում են, երբ իրենց փորձում են օգտագործել հանուն որևէ բանի։ Տանել չեն կարողանում անտարբերությունը։
  • Բնավորությամբ սանգվինիկ են։
  • Երջանիկ թիվը՝ 6։

Կարիճ

  • Սիրում են մրցակցել։ Իրական հաճույք են ստանում, երբ հանդիպում են մարդու, ում հետ կարելի է մրցել և, իհարկե, հաջողության հասնել։
  • Ատում են երկերեսանիությունը։
  • Բնավորությամբ մելանխոլիկ են։
  • Երջանիկ թիվը՝ 3։

Աղեղնավոր

  • Սիրում են արկածներ։
  • Տանել չեն կարողանում անազնիվ մարդկանց։
  • Բնավորությամբ խոլերիկ են։
  • Երջանիկ թիվը՝ 5։

Այծեղջյուր

  • Սիրում են, երբ կարողանում են կյանքի իդեալական ծրագիր մշակել, որը կարելի է դանդաղ իրագործել։
  • Տանել չեն կարողանում բացասական մարդկանց, ովքեր միշտ դժգոհ են։ Չեն սիրում նաև նախաձեռնողականություն չցուցաբերող մարդկանց, ովքեր չեն ցանկանում ավելի լավը լինել։
  • Բնավորությամբ ֆլեգմատիկ են։
  • Երջանիկ թիվը՝ 7։

Ջրհոս

  • Սիրում են պարզապես ապրել։ Միշտ երջանիկ են, քանի որ նրանց երջանկության համար ոչինչ հարկավոր չէ։
  • Տանել չեն կարողանում համառ, անհանդուրժող մարդկանց, ովքեր նախնադարին բնորոշ հատկություններ ունեն։ Չեն սիրում նաև, երբ իրենց ստիպում են որևէ բան անել։
  • Բնավորությամբ սանգվինիկ են։
  • Երջանիկ թիվը՝ 8։

Ձկներ

  • Սիրում են զգալ սեփական պիտանիությունը։ Նրանց երկրորդ շնչառությունը բացվում է այն ժամանակ, երբ հայտնվում է մեկը կամ ինչ-որ բան, որն իր ուշադրության և մասնակցության կարիքն ունի։
  • Տանել չեն կարողանում ավելորդ սպասումներ։ Ատում են, երբ մարդիկ չեն կատարում սեփական խոստումները։
  • Բնավորությամբ մելանխոլիկ են։
  • Երջանիկ թիվը՝ 9։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика