Խոյ.Օրն անցնում է բավական անիմաստ և որքան էլ որ դուք փորձում եք որևէ օգտակար բանով զբաղվել միևնույն է դա ձեզ մոտ չի ստացվում: Եթե անգամ ձեզ ոչ ոք չի շեղում ձեռնարկած գործից,ապա դուք ինքներդ եք այն թողնում և անցնում մեկ այլ բանի:Էմոցիոնալ ֆոնն անկայուն է,նշանի որոշ ներկայացուցիչներ դառնում են քմահաճ և վերջիններիս հետ լեզու գտնել կարող են միայն ամենահամբերատար և նրանց սիրող մարդիկ:Այսօրվա վրա պլանավորած ոչ բոլոր բաներն են իրականանում և երբեմն դրանում մեղավոր են ձեր ծուլությունն ու թափթփվածությունը իսկ երբեմն էլ անբարենպաստ հանմագանքներն ու ազդեցիկ մարդկանց միջամտությունը:Սակայն դա ձեզ չի մտահոգում,քանի որ համոզված եք որ ձեր ուզածին կհասնեք:
Ցուլ.Այսօր դուք գերագնահատում եք ձեր ազդեցությունը շրջապատի վրա և չափազանց զարմանում եք եթե որևէ մեկը ձեզ հետ վիճում է,կամ հրաժարվում է կատարել ձեր խնդրանքները:Եթե խոսքը գնում է ձեզ համար իրոք մի ինչ-որ կարևոր բանի մասին ապա ավելի լավ է ինքնուրույն գործել չսպասելով կողքից աջակցության,քանի որ վտանգ կա,որ դուք այն կստանաք շատ ուշ:Այսօր ցանկալի չէ քննարկել ֆինանսական և ունեցվածքին վերաբերող հարցեր,զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ:Օրվա էմոցիոնալ ֆոնն անբարենպաստ է դուք հակված եք տագնապել ամեն մի մանրուքից,սրտին մոտ ընդունել ցանկացած միջադեպ ու թյուրիմածություն:
Երկվորյակներ.Բարենպաստ օր է նոր նախաձեռնումների համար:Ցանկացած գործի դուք ձեռնամուխ եք լինում անմնացորդ խանդավառությամբ ինչի համար էլ հիանալի արդյունքների եք հասնում:Դրանից բացի,օրը հարմար է ուսման և մտահորիզոնն ընդլայնելու համար`դուք այնպիսի գիտելիքներ կստանաք,որոնք ձեզ շատ շուտով պետք են գալու:Լավ են դասավորվում ուղևորությունները ճանապարհին հնարավոր են նոր ծանոթություններ:Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ`հեռվից եկած մարդու հետ:Օրը հարմար է խոշոր գնումների համար, այդ թվում և` չպլանավորած:
Խեցգետին.Այս օրը դուք հաստատ չեք մոռանա,քանի որ օրվա ընթացքում կդիմեք ոչ օրդինար քայլերի,կխախտեք ավանդույթները,կզարմացնեք շրջապատին ձեր եզրակացությունների պարադոքսալությամբ և միևնույն ժամանակ`ճշգրտությամբ: Կարևոր տեղեկություններ եք ստանում,որոնք ձեզ դեռ շատ են պետք գալու:Օրը հաջող է դասավորվում նշանի հատկապես այն ներկայացուցիչների համար,ովքեր զբաղվում են ճշգրիտ և բնական գիտություններով ինչպես նաև բիզնեսմենների հասարակական և քաղաքական գործիչների և ստեղծագործական բնույթի անձանց համար:
Առյուծ.Բարդ օր է:Նշանի բազմաթիվ ներկայացուցիչներ անհաջողության են մատնվում գրեթե այն ամենում ինչին ձեռնամուխ են լինում:Որքան ավելի շատ ջանք եք թափում հաջողության հասնելու համար այնքան ավելի համեստ են ստացվում արդյունքները:Շրջապատի հետ հարաբերությունները դասավորվում են անչափ բարդ և դրանում ոչ մի զարմանալի բան չկա`դուք անհամբեր ու զգայուն եք վիրավորվում եք ամեն բանից ցանկանում եք,որ ձեզ հետ հաշվի նստեն իսկ ինքներդ լիովին արհամարհում եք ուրիշների ցանկությունները:Օրվա երկրորդ կեսն այն ժամանակահատվածն է,երբ կարելի է հաշտվել վեճից հետո փորձել վերականգնել ներդաշնակությունը և ձեր մեղքով խափանված հարաբերությունները:
Կույս.Օրն ավելի շատ անակնկալներ կբերի քան դուք կցանկանայիք դա:Ստիպված եք պլանները փոխել ընթացքում վերանայել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները:Նշանի մի շարք ներկայացուցիչներ հարկադրված են հրաժարվել արդեն շատ մոտ թվացող նպատակներից,քանի որ ճանապարհին հանկարծ անհաղթահարելի խոչընդոտներ են հանդիպում:Մտահոգվելու տեղիք են տալիս ֆինանսական գործերը կարծես թե դուք ծախսել եք ավելին քան պետք էր և հենց դրա համար էլ այժմ ստիպված եք լինելու խնայել:Հնարավոր են լուրեր հեռվից և չի բացառված որ ձեր գումար պետք գա` չպլանավորած ուղևորության մեկնելու համար:
Կշեռք.Անչափ բարենպաստ օր է`հիանալի հարմար ցանկացած նոր ձեռնարկման համար:Այն ամենը ինչին դուք ձեռնամուխ եք լինում,ամենալավ ձևով է ստացվում:Հնարավոր է անսպասելի հանդիպում մի մարդու հետ ով ձեզ համար շատ թանկ է և շանս է բացվում վերականգնել հարաբերությունները,որոնք խզվել էին ոչ վաղ անցյալում հիմար սխալի կամ անհիմն վիրավորվածության պատճառով:Դուք այսօր գերազանց եք լեզու գտնում ավագ ազգականների հետ:Հնարավոր են անսպասելի հանդիպումներ անսովոր ծանոթություններ:Այսօր սկսած ռոմանտիկ հարաբերությունները բուռն, խորը և երկարատև կլինեն:
Կարիճ.Այսօր շատ դժվար է լինելու շրջապատի հետ նորմալ հարաբերություններ պահպանելը,և դրա պատճառն այն է որ ձեզ անվերջ թվում է թե ձեզ չեն հասկանում թերագնահատում են,կասկածում են ինչ-որ բաներում և ետ են պահում կարևոր գործերում մասնակից լինելուց:Այնինչ իրականում ոչ մի նման բան տեղի չի ունենում,ուղղակի դուք չափից ավելի դյուրազգաց եք և սրտին մոտ եք ընդունում այն ամենն ինչ ուրիշները չէին էլ նկատի:Օրվա ընթացքում վատանում է ձեր ինքնազգացողությունը խրոնիկական հիվանդության սրման լուրջ վտանգ կա:Հատուկ ուշադրություն դարձրեք ձեր սննդակարգի վրա,քանի որ մարսողական համակարգն այսօր հատկապես խոցելի է:
Աղեղնավոր.Վատ օր չէ գործարքներ կնքելու համար:Կարելի նաև գնումներ անել այդ թվում և խոշորԸնդհանրապես ցանկացած հարց կապված ֆինանսների հետ այսօր դուք լուծում եք ճշգրիտ և ժամանակին:Շրջապատի մարդիկ դա նկատում են և ձեզ են դիմում խորհրդի կարգով սակայն ավաղը ձեր խորհուրդները չարժեն այն բանին որ դրանց հետևեն:Լավ են անցնում բոլոր հանդիպումները դուք հեշտությամբ եք լեզու գտնում ինչպես մտերիմների,այնպես էլ նրանց հետ ում առաջին անգամ եք տեսնում: Ռոմանտիկ հրապույրը դժվար թե լուրջ բնույթ կրի սակայն հաստատ դրական շատ էմոցիաներ կպարգևի:
Այծեղջյուր.Չափազանց հակասական և շատ հոգնեցուցիչ օր է:Դուք հանգստի կարիք ունեք,սակայն ոչ մի կերպ դա չեք ստանում:Շրջապատը մշտապես ձեր օգնության կարիքն է զգում և դուք էլ ուղղակի չեք կարող մերժել մարդկանց ովքեր ձեզ դիմում են:Նշանի որոշ ներկայացուցիչներ այնքան շատ են զբաղված ուրիշների գործերով որ սեփականի մասին բոլորովին մոռանում են:Օրվա երկրորդ կեսին հնարավոր են կոնֆլիկտներ մտերիմ ազգականների հետ այդ իսկ պատճառով էլ տվյալ ժամանակահատվածը չարժե նվիրել վիճելի և ոչ միանշանակ հարցեր քննարկելուն:Հնարավոր են ֆինանսական կորուստներ:
Ջրհոս.Օրը հիանալի հարմար է հանգստի համար:Դուք ամենևին չեք ցանկանում որևէ բան անել բարեբախտաբար այսօր դուք կարող եք ձեզ թույլ տալ անգործության մատնվել:Անհապաղ լուծում պահանջող լուրջ խնդիրներ չեն ծագում,իսկ անլուրջ խնդիրները դուք հանձնարարում եք ձեր բազմաթիվ ծանոթներից մեկին և ձեր ոչ այնքան կամավոր օգնականը գերազանց կատարում է իր առաքելությունը:Հնարավոր է որ գումար ստանաք սակայն ավելի հավանական է որ ձեզ առաջարկեն գումար վաստակելու անսպասելի սակայն հուսալի միջոց: Նշանի որոշ ներկայացուցիչներ ի զարմանս իրենց ձեռնարկատիրական ունակություններ են դրսևորում և անմիջապես գտնում դրա համար լավագույն կիրառություն:
Ձկներ.Այսօր տրամադրությունը վատանում է ցանկացած մանրուքից իսկ եթե ծագում են իրոք ուշադրության արժանի խնդիրներ դուք անմիջապես ընկնում եք խոր և երկարատև տրտմության մեջ:Որքան էլ որ շրջապատի մարդիկ փորձում են ուրախացնել ձեզ նրանց մոտ ոչ մի բան չի ստացվում իսկ դուք ավելի մռայլ ու նյարդային եք դառնում:Միայնության մեջ անցկացրած ժամանակը օգնում է վերականգնել հոգեկան հավասարակշռությունը սակայն միայն այն դեպքում երբ դուք զբաղված եք մի ինչ-որ հետաքրքիր բանով:Ոչ մի դեպքում անգործ մի մնացեք դա է այսօր դեպրեսիայից խուսափելու միակ միջոցը: