Օգտակար նախաճաշի բաղադրատոմս, որը կօգնի մաքրել օրգանիզմը տոքսիններից և ազատվել մինչև 5 կգ ավելորդ քաշից****

Ավելորդ քաշից ազատվելու և օրգանիզմը տոքսիններից ու շլակներից մաքրելու համար հարկավոր է առաջին հերթին կարգավորել մարսողական համակարգի աշխատանքն ու ազատվել աղիների հետ կապված խնդիրներից։ Շատ հաճախ նման խնդիրների զարգացումը պայմանավորված է լինում սխալ սննդակարգով, ուստի անհրաժեշտ է վերանայել այն ու որոշակի փոփոխություններ անել։ Այս հարցում շատ կարևոր նշանակություն ունի ճիշտ ու հագեցնող նախաճաշը, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի հիանալի բաղադրատոմս, որը կօգնի հեշտությամբ հասնել ցանկալի արդյունքին։

Այս լիարժեք նախաճաշը ոչ միայն համեղ է, այլև շատ օգտակար։ Այն կօգնի ազատվել փորկապությունից ու փորափքանքից, կմաքրի աղիներն ու թույլ կտա այրել ավելորդ ճարպերը, ինչպես նաև կխթանի տոքսինների դուրսբերման գործընթացը։Ավելին՝ այս համեղ ու օգտակար ուտեստն ամեն օր նախաճաշին ուտելու դեպքում կարելի է մեկ ամսում առանց որևէ ավելորդ ջանք գործադրելու ազատվել 3-5 կգ ավելորդ քաշից։

Նման հիանալի արդյունքը պայմանավորված է նրանով, որ նախաճաշի պատրաստման համար կիրառվում են բացառապես առողջարար բաղադրիչներ։ Դրանք ոչ միայն դրական ազդեցություն են ունենում մարսողական համակարգի վրա, այլև օգնում են բարելավել մազերի, մաշկի և եղունգների վիճակը, ինչպես նաև նպաստում են օրգանիզմի երիտասարդացմանն ու ընդհանուր ինքնազգացողության բարելավմանը։

Նախաճաշի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • 3 ճաշի գդալ վարսակ,
  • 1 բաժակ ոչ բարձր յուղայնությամբ յոգուրտ,
  • 1 թեյի գդալ կակաո,
  • 1,5 թեյի գդալ կտավատի աղացած սերմեր,
  • 5-7 հատ թարմ սալոր։

Պատրաստման եղանակը. Սալորներին ավելացնել մոտ 100 մլ տաք ջուր և թողնել մոտ 10 րոպե։ Մեկ այլ տարայի մեջ լցնել վարսակի փաթիլները, կակաոն և կտավատի սերմերն ու լավ խառնել, այնուհետև ավելացնել նաև յոգուրտը և կրկին լավ խառնել։ Սալորները մանր կտրատել և ավելացնել խառնուրդին, այնուհետև բոլոր բաղադրիչները կոտորակիչի միջոցով լավ խառնել մինչև ստացվի համասեռ զանգված։

Այս ուտեստը հարկավոր է պատրաստել երեկոյան և թողնել սառնարանում, իսկ առավոտյան ուտել նախաճաշի փոխարեն։Այս պարզ միջոցը թույլ կտա առանց մեծ ջանքերի և խիստ սահմանափակումների ազատվել ինչպես մարսողական մի շարք խնդիրներից, այնպես էլ ավելորդ քաշից, սակայն հարկ է հիշել, որ ավելորդ կիլոգրամների դեմ պայքարն անարդյունավետ կլինի սխալ սննդակարգի և նստակյաց կենսակերպի դեպքում։ Սա է պատճառը, որ ցանկալի արդյունքին հասնելու համար հարկավոր է հետևել սննդակարգին, խուսափել վնասակար մթերքից և լինել ֆիզիկապես ակտիվ։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика