Մեր օրգանիզմը ժամանակ առ ժամանակ զգում է այս կամ այն վիտամինի պակասը և որոշակի նշաններով մեզ ասում է դրա մասին
1.Եթե առանց պատճառի կապտուկներ են ի հայտ գալիս,դա վկայում է С և Р վիտամինի անբավարարության մասին
2.Քրոնիկական փորկապությունը վկայում է В խմբի վիտամինների անբավարարության մասին
3.Աչքերի մշտական կարմրությունը,շուտ հոգնելը վկայում է А և В2 վիտամինների անբավարարության մասին
4.Մազերը անառողջ տեսք ունեն,եղունգները կոտրվում են,հնարավոր է դա В խմբի,F վիտամինի և յոդի անբավարարության հետևանք է
5.Եթե մազերը սկսել են թափվել,օրգանիզմն ահազանգում է,որ նրան անհրաժեշտ է В8,В9 և Н վիտամիններ
6.Թեփի առաջացումը հաճախ լինում է В6,В12 և F վիտամինների,ինչպես նաև սելենի անբավարարության պատճառով
7.Քթից հաճախակի արյունահոսությունը հավանաբար С,К,В3 վիտամինների անբավարարության արդյունք է
8.Անքնությունը կարող է պայմանավորված լինել В խմբի վիտամինների,կալիումի և կալցիումի անբավարարության հետ
9.Բերանից տհաճ հոտը հիմնականում ի հայտ է գալիս В3 վիտամինի անբավարարության հետևանքով