Մրսածության կանխարգելման համար ամենաօգտակար մրգերը

Վառ գույնի մրգերն ու մեղրը օրգանիզմը կպաշտպանեն հիվանդության մանրէներից և վիրուսներից ու կօգնեն բարձրացնել տրամադրությունը:Կարևոր է հիշել,որ մեղրը թեյի կամ այլ տաք ըմպելիքների հետ կարելի է օգտագործել միայն ուտելով:Մեղրը տաք ջրի մեջ կկորցնի իր օգտակար հատկությունները:Շատ համեղ է մեղրի և խնձորի կամ կաթնաշոռի համադրությունը:Խորհուրդ եմ տալիս օրական ուտել առնվազն 3-4 միրգ,ցանկալի է տարբեր:Միկրոտարրերի և վիտամինների առատության շնորհիվ դրանք սնում են օրգանիզմը, ուժ են տալիս, բարձրացնում են տրամադրությունը և վնասակար նյութերը հանում են օրգանզիմից:

Մի մոռացեք նաև ամեն օր բանջարեղեն և կանաչի ուտելու անհրաժեշտության մասին,հիմա շատ հարուստ ընտրություն կա ինչը նաև թանկ չէ» նշում է բժիշկը:Բժիշկները խորհուրդ են տալիս օրական ուտել առնվազն 500 գ բանջարեղեն և միրգ,չմոռանալ կանաչու մասին ամենաօգտակար մրգերն ու բանջարեղենը սեզոնայիններն են:Ցիտրուսային մրգերը կիտրոնը,մանդարինը և նարինջը,հարուստ են վիտամին С-ով և ֆլավոնոիդներով,որոնք ուժեղացնում են հակաօքսիդանտ ազդեցությունը:Վիտամին С-ի պահանջը կարելի է լրացնել նաև մասուրի թուրմով,հատապտուղներով,խնձորով ու թթու կաղամբով:

Պետք չէ մոռանալ նաև լոռամրգի և գրեյպֆրուտի մասին որոնք օրգանիզմը սնում են վիտամիններով,պաշտպանում շատ հիվանդություններից նորմալացնում են սրտի աշխատանքը:Օգտակար են բոլոր նարնջագույն բանջարեղենն ու մրգերը,այդ թվում արքայանարինջը դդումը,գազարը,բոլոր վառ գույնի մրգերը,ինչպես նաև բրոկոլին,լոլիկը,սոխը,որոնք ունեն հակաբորբոքային հատկություններ:Այս մասին golos.uaն:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика