Հույն գիտնականները պարզել են,որ վիտամին D-ի բարձր պարունակությամբ մթերքները դրականորեն են ազդում սիրտ-անոթային համակարգի աշխատանքի վրա և դրա վրա պաշտպանիչ ազդեցություն են թողնում
Բժիշկները վերլուծել են ավելի քան 3000 տղամարդկանց և կանանց սննդակարգի ու առողջության մասին տվյալները:Պարզվել է,որ այն մարդկանց մոտ,ովքեր մեծ քանակությամբ վիտամին D պարունակող սնունդ են օգտագործել,սրտանոթային հիվանդությունների ռիսկը նվազագույնն է եղել
Նրանց սննդակարգի մեջ էին մտնում ձուն,պանիրը,ճարպոտ ձուկը,կարագը և այլ մթերքներ:Գիտնականները խորհուրդ են տալիս վիտամին D ստանալ սննդից,քանի որ միայն այդ դեպքում է այն առավելագույն օգուտ տալիս
Ի տարբերություն վիտամին D-ի հավելումների փորձարկումների,որոնք չափավոր կամ չեզոք ազդեցություն են ունեցել սրտի մկանների առողջության վրա այս հետազոտությունը պարզել է,որ սննդից վիտամին D-ի ավելացումը կարող է պաշտպանել սրտի հետ կապված խնդիրներից,հատկապես տղամարդկանց մոտ, հայտնել են հետազոտողները