Բոլորը գիտեն թե որքան կարևոր և օգտակար է նախաճաշը:Սակայն,շատերը չեն տալիս հատուկ նշանակություն մթերքների ընտրությանն ու նախաճաշին ուտում են այն,ինչ պատահի:Փորձագետների խոսքով՝որոշ ուտեստներ,որոնք մենք ուտում ենք առավոտյան,ոչ միայն ոչ մի օգուտ չեն բերում,այլև կարող են վնասել առողջությանը
Բժիշկները միանշանակ խորհուրդ չեն տալիս նախաճաշին արագ պատրաստվող շիլա կամ լապշա օգտագործել քանի որ դրանցում ոչ մի վիտամին և օգտակար նյութ չկա:Բացի այդ,շիլան պարունակում է շատ շաքար,որը վնասակար է և առողջության համար:Մեծ քանակությամբ շաքարավազի պատճառով չպետք է առավոտյան ուտել տորթեր,թխվածքներ,կոնֆետներ
Եթե դուք ուզում եք խմել թեյ քաղցրավենիքով ապա ավելի լավ է նախընտրել մարշմելոու կամ դառը շոկոլադՄասնագետները խորհուրդ չեն տալիս նախաճաշին օգտագործել սպիտակ հաց կարկանդակներ բուլկիներ:Նրանց օգտագործումը ոչ միայն վնասում է կազմվածքը,այլև չի բերում հագեցվածության զգացում:Սովը կրկին առաջանում է 30 րոպե հետո
Երշիկը և երշիկեղենը նույնպես լավ չեն առավոտյան ճաշի համար:Նրանք պարունակում են շատ աղ և տարբեր հավելումներ,որոնք բացասաբար են ազդում մարսողության վրա:Եթե միս եք ուզում դիետոլոգները խորհուրդ են տալիս նախապես եփել հավի կրծքամիս կամ հնդկահավի որևէ կտոր