Համեղ ու օգտակար վիտամինային մորսեր որոնք կօգնեն ստանալ անհրաժեշտ բոլոր վիտամիններն իմունային համակարգի ամրապնդման համար

Մարդու իմունային համակարգի ճիշտ աշխատանքը շատ կարևոր նշանակություն ունի առողջության պահպանման հարցում քանի որ թույլ իմունային համակարգի պատճառով օրգանիզմն ավելի խոցելի է դառնում տարատեսակ հիվանդությունների հարուցիչների նկատմամբ։Տարբեր վիրուսներից ու բակտերիաներից,այդ թվում նաև վերջին շրջանում պանդեմիկ բնույթ ստացած կորոնավիրուսային վարակից խուսափելու համար լավագույն միջոցը կլինի իմունային համակարգի ամրապնդումը, իսկ այս հարցում հիանալի օգնական կարող են լինել վիտամիններով հարուստ բնական միջոցները։

Aif.ru կայքը ներկայացրել է համեղ ու օգտակար վիտամինային մորսեր որոնք կօգնեն ստանալ անհրաժեշտ բոլոր վիտամիններն իմունային համակարգի ամրապնդման ու օրգանիզմի դիմադրողականության բարձրացման համար։Մորսի պարտաստման համար հարկավոր է կիրառել վիտամիններով հարուստ հատապտուղներ,որոնց ընտրությունը բավական մեծ։Համեղ վիտամինային ըմպելիքը կարելի է պատրաստել ինչպես չիչխանով,այնպես էլ սև հաղարջով,լոռամրգով կամ հապալասով։

Այսպիսով՝վիտամինային մորսի պատրաստման համար հարկավոր է երկու ճաշի գդալ թարմ կամ սառեցված հատապտուղները տրորել ու խյուս դարձնել այնուհետև քամել հյութն ու առանձնացնել այն Հատապտուղները քամելուց հետո ստացված քուսպին ավելացնել եռման ջուր դնել կրակին ու եփել 10 րոպե։Եփուկը քամել,ստացված հեղուկին ավելացնել նաև նախապես քամված հյութը այնուհետև քաղցրացնել ըմպելիքը մեղրով ու խմել:Ստացված համեղ ու օգտակար ըմպելիքը հարուստ է մեծ քանակությամբ վիտամիններով ու այլ սննդարար նյութերով,ինչի շնորհիվ բարելավում է ինքնազգացողությունը ամրապնդում է իմունային համակարգն ու առհասարակ դրական ազդեցություն է ունենում ամբողջ օրգանիզմի վրա։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика