Կանաչ թեյի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը.գիտնականներ

Կանաչ թեյը նյութ է պարունակում, որը արգելափակում է քաղցկեղի բջիջների աճի համար անհրաժեշտ ֆերմենտը:Այս մասին նշվում է նոր ուսումնասիրության մեջ,որի արդյունքները հրապարակվել են International Journal of Food Science and Nutrition ամսագրում:«ՌԻԱ Նովոտստի»- ի փոխանցմամբ` գիտնականները կապ են գտել կանաչ թեյի կանոնավոր օգտագործման և կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ցածր ռիսկի միջև: Այսպիսի եզրակացություն է արվել բուսական բաղադրիչների հակաքաղցկեղային հատկությունների 16 ուսումնասիրության վերլուծության արդյունքում:

Պարզվել է, որ կանաչ թեյը էպիգալոկատեխին-3-գալատ (ECGC)`պոլիֆենոլ է պարունակում, որը պայքարում է թթվայնացնող սթրեսի դեմ և արգելափակում է ֆերմենտը, որը քաղցկեղի բջիջներին անհրաժեշտ է աճի համար: Սակայն հետաքրքիր է որ այն դրական արդյունք է ցույց տալիս միայն կրծքի քաղցկեղի հետ կապված: Սակայն շագանակագեղձի, միզապարկի և ստամոքսի քաղցկեղի վրա այս միացությունը չի ազդում:Գիտնականները հորդորում են հաշվի առնել այն փաստը, որ վերլուծվել են ասիացի գիտնականների ուսումնասիրությունները, իսկ Ասիայում օրական մինչև տաս բաժակ կանաչ թեյն է համարվում օգտագործման նորմ:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика