ԾՈՎԱԲՈՂԿԻ 5 ՕԳՏԱԿԱՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՄՈՒՆԻՏԵՏԻ ՄԱՐՍՈՂՈՒԹՅԱՆ ՍՐՏԻ ՀԱՄԱՐ ԵՎ ՔԱՂՑԿԵՂԻ ԴԵՄ

Ծովաբողկը պատկանում է խաչածաղկավորների ընտանիքին, բրոկկոլիի, գունավոր, սպիտակավուն և բրյուսելյան կաղամբի հետ միասին: Իր սուր բուրմունքի շնորհիվ,ծովաբողկն օգտագործվում է որպես համեմունքի կամ աղցանների ու սենդվիչների սոուսի մաս: Բայց ծովաբողկը նաև չափազանց օգտակար է առողջության համար:

100 գ ծովաբողկը պարունակում է

  • Ջուր — 85 գ
  • Կալորիա — 48 կկալ
  • Սպիտակուցներ — 1,18 գ
  • Ճարպեր — 0.69 գ
  • Ածխաջրեր — 11,29 գ
  • Մանրաթել — 3.3 գ
  • Շաքարավազ — 7.99 գ
  • Կալցիում — 56 մգ
  • Երկաթ — 0.42 մգ
  • Մագնեզիում — 27 մգ
  • Ֆոսֆոր — 31 մգ
  • Կալիում — 246 մգ
  • Ցինկ — 0.83 մգ
  • Մանգան — 0.13 մգ
  • Վիտամին C — 24,9 մգ

Անտիկանցերոգենիկ հատկությունները Խաչածաղկավոր բանջարեղենը կապված է քաղցկեղի,հատկապես թոքերի և աղեստամոքսային տրակտի քաղցկեղի զարգացման նվազեցված ռիսկի հետ:Այս ազդեցությունը հիմնականում պայմանավորված է գլյուկոզինոլատի ներկայությամբ:

Բարձրացնում է իմունիտետը․ Այն պարունակում է բազմաթիվ անտիօքսիդանտներ, նրանք ամրացնում են իմունային համակարգն ու խթանում արյան սպիտակ բջիջների արտադրությանը: Ծովաբողկն ունի հզոր հակաբակտերիալ ազդեցություն:

Կարգավորում է արյան ճնշումը․Ծովաբողկը կալիումի հիանալի աղբյուր է,որը էական հանքային նյութ է,որը կարգավորում է արյան ճնշումը և աջակցում է սրտանոթային համակարգի ընդհանուր վիճակին:

Բարելավում է մարսողությունը․ Այս կծու բանջարեղենը պարունակում է սննդային այնպիսի մանրաթելեր, որոնք կարգավորում են աղիների աշխատանքը։ Մանրաթելը կանխում է ստամոքսի ցավը, փորկապությունը և լուծը:

Մաքրում է շնչառական ուղիները․Ծովաբողկի բույրը կարող է մաքրել շնչափողն ու վերացնել ավելցուկային լորձը:Բույսը հատկապես ուժեղ միջոց է քթի փակվածության դեմ՝մրսածության ալերգիայի կամ գրիպի պատճառով:

interesnienovsti.ru

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика