Հաճախ մարդիկ ուղղակի բաց են թողնում նախաճաշը այն համարելով անկարևոր իսկ երբեմն էլ ուղղակի մեկ բաժակ սուրճ են խմում:Սնվելու ամենակարևոր ժամանակահատվածներից մեկը նախաճաշն է։Սակայն ամեն ինչ չէ որ կարելի է ուտել այդ ժամին։Ինչ մթերքներ չի կարելի ուտել քաղցած ժամանակ, և ի՞նչ վնաս կարող են հասցնել դրանք օրգանիզմին
Նոր եփած սև սուրճ Սուրճի հետ միաժամանակ մարդու օրգանիզմ է ներթափանցում նաև թթվի չափաբաժին ինչը գրգռում է ստամոքսի լորձաթաղանթը։Քաղցած ժամանակ աղային թթուն և ստամոքսահյութը սկսում են աստիճանաբար վնասել նրա պատերը Որպես արդյունք հետագայում կարող է առաջանալ գաստրիտ և ստամոքսի խոց։Եթե չեք կարողանում հրաժարվել սուրճից ապա այն պետք է չեզոքացնեք նախաճաշի օգնությամբ որը պետք է ընդունեք անմիջապես սուրճից հետո։
Ցիտրուսներ Նրանց բաղադրության մեջ տարբեր թթուներ կան,այդ պատճառով քաղցած ժամանակ դրանց օգտագործումը գրգռում է ստամոքսի լորձաթաղանթը։Ցիտրուսային մրգերից միակ բացառությունը կիտրոնն է որ չի թթվեցնում
Գազավորված ըմպելիքներ Ածխաթթու գազը բացասական ազդեցություն է ունենում ստամոքսի պատերի վրա։Այն գրգռում է նրա թաղանթը
Պահածոյացված և ապխտած սնունդ Այսպիսի մթերքների մեջ առկա կոնսերվանտները ստամոքսի պատերի խանգարման պատճառ կարող են դառնալ։Ավելի լավ է այսպիսի սննդամթերքից ամբողջովին հրաժարվեք սակայն եթե ցանկանում եք ուտել այս մթերքներից որևէ բան,ապա ավելի լավ է այն ուտեք սնվելուց հետո
Սոխ և սխտոր Չնայած այս մթերքների բաղադրության մեջ առկա վիտամիններին և հանքանյութերին միևնույն է նրա մեջ առկա եթերային յուղերը դրանք դարձնում են քաղցած ժամանակ ուտելու համար ոչ պիտանի Սակայն այս մթերքները անհրաժեշտ է ներառել սննդակարգի մեջ հատկապես տարվա ցուրտ եղանակին և մրսածությունների ժամանակ