Ինչ է հարկավոր անել ճնշման կտրուկ տատանումների դեպքում

Զարկերակային բարձր ճնշումը ներկայում ամենավտանգավոր ու տարածված առողջական խնդիրներից մեկն է,որը զգալիորեն բարձրացնում է սրտանոթային համակարգի աշխատանքի այլ լուրջ խանգարումների զարգացման հավանականությունը։Նման խնդրի դեպքում հարկավոր է անպայման միջոցներ ձեռնարկել ու պահել արյան ճնշումը մշտական վերահսկողության տակ,քանի որ ճնշման ցուցանիշի հաճախակի տատանումները կարող են շատ վտանգավոր լինել

Հանրահայտ բժիշկ ու հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը «Ամենակարևորի մասին» («О самом главном») հաղորդաշարի շրջանակներում խոսել է այս խնդրի մասին՝նշելով թե ինչ է հարկավոր անել ճնշման կտրուկ տատանումների դեպքում։Մասնագետի խոսքով`առաջին հերթին հարկավոր է անցնել հոլտերյան մոնիտորինգի պրոցեդուրա,որի շնորհիվ մասնագետները կպարզեն,թե օրվա որ ժամին է ճնշումը բարձրանում և որ ժամին է նվազում։Հենց այս հետազոտության արդյունքների հիման վրա էլ մասնագետն անհրաժեշտության դեպքում կնշանակի բուժումն ու կտա անհրաժեշտ ցուցումները

Մյասնիկովը նաև հավելեց որ փորձը ցույց է տվել որ ճնշման հետ կապված խնդիրներ ունեցողներից ոչ բոլորին են մասնագետները դեղորայք նշանակում,քանի որ երբեմն ճնշման ցուցանիշները կարգավորելու համար բավական է լինում կենսակերպում որոշակի պարզ փոփոխություններ անել։«Գուցե պարզապես հարկավոր է նիհարել հրաժարվել աղի գործածությունից ու սովորել պայքարել սթրեսների դեմ», նշում է մասնագետը

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика