Ինչպիսի սնունդը կարող է թուլացնել իմունիտետը

Կարո՞ղ է սխալ սնունդը վնասել իմունիտետը և խանգարել վերականգնմանը: Դիմադրողականությունը շատ կարևոր է, քանի որ իմունային բջիջները դիմադրում են արտաքին գործոններին և պաշտպանում են մեր օրգանիզմը բոլոր արտաքին հարձակումներից, բակտերիաներից և միկրոբներից: Եվ հատկապես գարնան սկզբին իմունիտետը շատ կարևոր է պահպանել: Բայց երբեմն մեր սխալ գործողություններով մենք կարող ենք վնասել այդ բարդ համակարգին։ Օրինակ, երբ չենք քնում: Ոչ պակաս կարևոր է նաև պատշաճ, օգտակար սնունդը: Այն մասին, թե որ մթերքները կարող են բացասաբար ազդել իմունիտետի վրա, հայտնում է նուտրիցիոլոգ Աննա Իվաշկևիչը, կլինիկական դիետոլոգ-հոգեբանը, կլինիկական սննդի ազգային ասոցիացիայի միության անդամը:

Դուք, իհարկե, չեք կարող սպանել իմունիտետը սխալ սննդով, բայց վնասել, թուլացնել այն, կարող եք: Ի վերջո, իմունային բջիջների մեծ մասն ապրում է աղիքներում, և ոչ պատշաճ սնունդը կարող է խախտել աղիքների միկրոֆլորան: Շատ վնասակար են Էներգետիկ ըմպելիքներ: Նրանք դանդաղեցնում են մեր հոգեկանը, լավ չեն ազդում սրտի աշխատանքի վրա, թուլացնում են իմունիտետը։Իհարկե, բացասաբար է ազդում իմունիտետի վրա նաև ալկոհոլը, այն հարվածում է ստամոքսին, տալիս է շատ ծանր բեռ աղիքներին, այլ օրգաններիին, որոնք պետք է աշխատեն օրգանիզմի պաշտպանության համար, բայց զբաղված են ալկոհոլի դեմ պայքարով:Շատ վատ է ազդում աղիների աշխատանքի վրա քաղցրավենիքը, կոնֆետները, հատկապես խմորեղենը: Եթե պետք է ուտեք բազմաթիվ նմանատիպ մթերքներ, ապա վնաս կհասցնեք մանրէներին և այդ թվում իմունային բջիջներին:

Եթե անհրաժեշտ քաղցր ուտել, ապա մրգեր կերեք: Գերազանց տարբերակ է նուռը։ Մյուս պտուղները նույնպես օգտակար կլինեն, նրանք բավականին քաղցր են, շատ վիտամիններ և հանքանյութեր ունեն, և ամենակարևորը, դրանք պարունակում են մանրաթելեր, որոնք շատ անհրաժեշտ են աղիքային գործունեության համար: Ընդ որում, մրգային հյութեր ես խորհուրդ չեմ տալիս, մանրաթելեր նրանց մեջ չկան, բայց շաքարը բավականին շատ է: Եթե դուք ուզում եք օգտակար հյութ պատրաստել, կարող եք ճզմել մրգերը նեխուրի հետ՝ ավելացնելով խնձոր կամ նարինջ:
Եթե դուք արդեն հիվանդացել եք, ապա խորհուրդ կտայի օրգանիզմը պահպանել արգանակներով, բայց առանց լցանյութերի: Այսինքն, եփեք մսով արգանակ (հավի, հնդկահավ, ձկան) և խմեք միայն հեղուկը: Եփած միսը ջրին տալիս է օգտակար նյութեր, սպիտակուցային բաղադրիչներ, հեղուկը ավելի լավ է կլանվում, և շատ ուժ չի պահանջի մարսելու համար:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика