Երեք համեղ ու օգտակար վիտամինային ըմպելիքի բաղադրատոմս, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել վիտամինների դեֆիցիտից և բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը

Գարնանը մարդիկ հաճախ են բախվում վիտամինների պակասի ու իմունային համակարգի թուլացման խնդրին, ինչը կարող է լուրջ բարդություններ առաջացնել ու դառնալ ինքնազգացողության վատթարացման պատճառ: Թույլ իմունային համակարգի պատճառով օրգանիզմն ավելի խոցելի է դառնում տարատեսակ հիվանդությունների հարուցիչների նկատմամբ, ուստի իմունային համակարգի ամրապնդումն ու անհրաժեշտ վիտամինների ընդունումը լավագույն կանխարգելիչ միջոցը կլինեն դրանցից խուսափելու համար:

Նման դեպքերում կարելի է գնել պատրաստի վիտամինային համալիրներ, որոնք կօգնեն բարձրացնել իմունիտետը, սակայն դրանք կարող են բավական թանկարժեք և անգամ անարդյունավետ լինել: Միևնույն ժամանակ կարելի է փորձել ստանալ անհրաժեշտ վիտամինները բնական միջոցներից, որոնք և՛ ավելի հասանելի են, և՛ ավելի արդյունավետ:Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երեք համեղ ու օգտակար վիտամինային ըմպելիքի բաղադրատոմս, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել վիտամինների դեֆիցիտից և բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը՝ խուսափելով վարակումներից:

  • Մի բուռ սառեցված չիչխանի հատապտուղները տրորել ու խյուս դարձնել, այնուհետև քամել հյութն ու լցնել բաժակի մեջ: Հատապտուղների քուսպին ավելացնել եռման ջուր, դնել կրակին ու եփել 5 րոպե, այնուհետև եփուկը քամել ու ավելացնել ստացված հյութին: Քաղցրացնել ըմպելիքը մեղրով ու խմել:
  • 1 ճաշի գդալ չորացրած սև հաղարջի հատապտուղներին ավելացնել եռման ջուր, դնել թույլ կրակին ու եփել 15 րոպե: Ավելացնել եփուկին անանուխի մի քանի տերև և 2 ժամ թրմել թերմոսի մեջ: Ցանկության դեպքում կարելի է ըմպելիքին նաև մի շերտ կիտրոն ավելացնել:
  • 1 ճաշի գդալ չորացրած կարմիր արոսենու հատապտուղներին ու մի քանի կտոր չորացրած խնձորին ավելացնել մի բաժակ եռման ջուր, դնել կրակին ու եփել 10 րոպե, այնուհետև ավելացնել մի փոքր դարչին և մոտ 2 ժամ թրմել թերմոսի մեջ:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика