Երեք արդյունավետ ժողովրդական միջոց կոկորդի ցավը մեղմելու համար

Կոկորդի ցավը շնչառական համակարգի հիվանդություններին ուղեկցող ամենատարածված խնդիրներից մեկն է,սակայն այն կարող է հանդես գալ նաև որպես առանձին խնդիր:Նման ցավը բավական տհաճ է և բացասաբար է անդրադառնում կյանքի որակի վրա ուստի զարմանալի չէ որ մարդիկ փորձում են հնարավորինս շուտ ազատվել դրանից:Նման դեպքերում հաճախ կիրառվում են բուժիչ օշարակներ կամ սառնաշաքարներ,սակայն նմանատիպ ազդեցությամբ օժտված դեղամիջոցներ կարելի է պատրաստել նաև ինքնուրույն՝օգտագործելով միայն բնական բաղադրիչներ:Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երեք արդյունավետ ու փորձված ժողովրդական դեղամիջոց որոնք կօգնեն հեշտությամբ մեղմել կոկորդի ցավը:

  • 1 ճաշի գդալ լորենու ծաղիկներին և նույն քանակությամբ չորացրած ազնվամորու հատապտուղներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, կես ժամ թրմել, այնուհետև քաղցրացնել ըմպելիքը մեղրով, ավելացնել մի շերտ կիտրոն և խմել որպես թեյ
  • 100 գրամ թարմ կամ սառեցված չիչխանի հատապտուղները տրորել ու խյուս դարձնել, ավելացնել մի բաժակ եռման ջուր, թողնել մի փոքր սառչի, այնուհետև քամել և խմել փոքր կումերով
  • 0,5 թեյի գդալ մանրացրած կոճապղպեղի արմատն ու 0,5 թեյի գդալ աղացած մեխակը լցնել թերմոսի մեջ, ավելացնել մի բաժակ եռման ջուր և թրմել կես ժամ։ Ստացված ըմպելիքին ավելացնել մի շերտ կիտրոն և 1 թեյի գդալ մեղր, լավ խառնել և խմել որպես թեյ
  • Մեկ կիտրոնի հյութն ավելացնել մի բաժակ ջրին, քաղցրացնել մի փոքր մեղրով և խմել օրվա ընթացքում որպես թեյ։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика