Բնական միջոցներ որոնք կօգնեն շատ արագ ազատվել ռադիկուլիտի հետրևանքով առաջացած ցավոտ զգացողություններից

Մեջքի ցավերը բավական տարածված խնդիր են,որոնք մեծ մասամբ պայմանավորված են լինում ռադիկուլիտով՝նյարդարմատաբորբով:Այս հիվանդության բուժման համար հարկավոր է դիմել մասնագետին և առաջին հերթին պարզել դրա առաջացման պատճառը,սակայն մեջքի ցավը կարող է բացասաբար անդրադառնալ հիվանդի կյանքի որակի վրա,ուստի կարելի է նաև ինքնուրույն միջոցներ կիրառել տհաճ զգացողությունները մեղմելու համար:Ռադիկուլիտի հետրևանքով առաջացած մեջքի ցավերից ազատվելու համար կարելի է օգտագործել հատուկ քսուքներ,սակայն դրանք ոչ միշտ են բավական հասանելի ու արդյունավետ լինում:Բարեբախտաբար կան անչափ արդյունավետ ու հասանելի բնական միջոցներ,որոնք կօգնեն շատ արագ ազատվել ցավոտ զգացողություններից:Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:

  • 2 ճաշի գդալ եղնջի կանաչ տերևները մանրացնել,ավելացնել մի բաժակ ջուր,այնուհետև դնել թույլ կրակին,եռացնել և շարունակել եփել ևս մեկ րոպե։Թողել եփուկը թրմվի ևս 20 րոպե,այնուհետև քամել ու օգտագործել գոլ վիճակում ախտահարված հատվածին թրջոցներ ու կոմպրեսներ դնելու համար։
  • 200 գրամ մայրու ընկույզի կեղևին ավելացնել մի լիտր օղի,դնել տարան մութ վայրում ու թրմել մեկ ամիս՝ պարբերաբար թափահարելով այն։Պատրաստի ոգեթուրմը քամել և ընդունել օրական երեք անգամ ուտելուց կես ժամ առաջ 30 մլ։
  • Չորս բուռ լորենու տերևներին ավելացնել եռացող ջուր և շատ արագ հանել դրանք եռման ջրից,այնուհետև տաք տերևները փաթաթել մաքուր բամբակյա կտորի մեջ դնել կոմպրեսն ախտահարված հատվածին ու փաթաթել տաք շարֆով։
  • 1:2:2 հարաբերակցությամբ խառնել հալվեյի վերայի գելը,կարմիր չոր գինին և մեղրը,այնուհետև խառնուրդը մեկ շաբաթ թրմել որևէ մութ վայրում՝պարբերաբար թափահարելով տարան։Պատրաստ լինելուն պես ընդունել խառնուրդն օրական 3-5 անգամ ուտելուց առաջ մեկական ճաշի գդալ։
  • 100 գրամ չորացրած կամ 200 գրամ թարմ ավելուկի արմատներին ավելացնել մի լիտր օղի և երկու շաբաթ թրմել որևէ մութ վայրում՝պարբերաբար թափահարելով տարան։Պատրաստի ոգեթուրմը լավ քամել,այնուհետև ընդունել օրական 3-4 անգամ ուտելուց առաջ մեկական ճաշի գդալ։

Այս ժողովրդական դեղամիջոցները շատ արդյունավետ են,սակայն հարկ է հիշել,որ առողջական լուրջ խնդիրների դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին,քանի որ ինքնաբուժությունը կարող խիստ վնասակար լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը:Բացի այդ միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը,որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика