Անանուխով թուրմի երկու բաղադրատոմս որոնք կօգնեն պայքարել գաստրիտի դեմ և մեղմել ցավոտ զգացողությունները

Գաստրիտը ներկայում շատ տարածված հիվանդություն է,որի զարգացման հիմնական պատճառներն են սխալ սննդակարգն ու անորակ սննդի գործունեությունը երկար ժամանակ։Բացի այդ գաստրիտի զարգացմանն են նպաստում նաև ալկոհոլի,նիկոտինի ու դեղորայքի գործածությունը ինչի պատճառով էլ այս հիվանդությունն այսքան տարածված է։Գաստրիտը բնորոշվում է ստամոքսի արտազատիչ ու շարժողական գործառույթների խանգարմամբ։Հիվանդության հիմնական ախտանիշներն են ախորժակի վատթարացումը,գխտոցը ստամոքսի այրոցն ու ծանրության զգացումը,ինչպես նաև ստոծանու հատվածի ցավը

Այս խանգարման բուժման ու կանխարգելման հիմնական միջոցը սննդակարգի կարգավորումն է,սակայն գաստրիտի սրման դեպքում նման միջոցներ ձեռնարկումը կարող է բավարար չլինել տհաճ զգացողությունների ազատվելու համար։Նման դեպքերում մասնագետները խորհուրդ են տալիս ընդունել բուսական թուրմեր,որոնք կպարունակեն անանուխ քանի որ այն օգնում է արդյունավետ կերպով մեղմել ցավը Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում անանուխով թուրմի երկու բաղադրատոմս,որոնք կօգնեն պայքարել գաստրիտի դեմ և մեղմել ցավոտ զգացողությունները

  • 1-ին բաղադրատոմսը
  • Անհրաժեշտ բաղադրիչներն են
  • 20 գրամ անանուխի տերև
  • 3 գրամ լաբուրնումի սերմ
  • 15 գրամ հազարատերևուկի ծաղիկ
  • 20 գրամ սամիթի սերմ
  • 25 գրամ սրոհունդ
  • 400 մլ ջուր

Պատրաստման եղանակը Թուրմը պատրաստելու համար հարկավոր է նշված բոլոր բույսերը մանրացնել և խառնել այնուհետև ստացված խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել երկու բաժակ (400 մլ) եռման ջուր ու թրմել 8 ժամ։Ստացված թուրմն ընդունել օրական 4-5 անգամ մեկական ճաշի գդալ։Այս թուրմը հարկավոր է օգտագործել հիվանդության սուր ընթացքի ժամանակ անհրաժեշտության դեպքում ընթացքում անելով կարճատև դադարներ

  • 2-րդ բաղադրատոմսը
  • Անհրաժեշտ բաղադրիչներն են
  • 20 գրամ անանուխի տերև
  • 10 գրամ սիբիրյան կոծուկի արմատ
  • 10 գրամ դեղատու թթվիճի տերև
  • 300 մլ ջուր

Պատրաստման եղանակը Թուրմը պատրաստելու համար հարկավոր է բոլոր բույսերը մանրացնել և խառնել այնուհետև ստացված խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել 300 մլ եռման ջուրն ու թրմել 4 ժամ։Ստացված թուրմն ընդունել օրական 3 անգամ Այս թուրմը հարկավոր է օգտագործել հիվանդության սուր շրջանի ամբողջ ընթացքում

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика